Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Այսօր` ո’չ ասենք ծխախոտին

Այսօր` ո’չ ասենք ծխախոտին

Հայաստանի Հանրապետությունը 2004 թ-ի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային հռչակագրին, որի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման ու ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից:

Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և առողջապահության նախարարության ներկայացմամբ` 2008 թ-ի դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց հոկտեմբերի 12-ը նշել որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում 16 տարեկան և ավելի բնակչության 27%-ը կանոնավոր ծխող է, ուր տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52%, իսկ 20-ից բարձր տղամարդկանցը` 57.7%-ը:

Կանանց մոտ ցուցանիշներն ավելի հուսադրող են: Այստեղ առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերություն Երևանի և այլ մարզերում բնակվող կանանց շրջանում: Նշենք, որ տարիների ընթացքում հնարավոր եղավ հասնելու որոշակի դրական տեղաշարժի տղամարկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության նվազեցման առումով:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ